Ֆորմուլա-1-ի քառակի չեմպիոն, «Ֆերարիի» գերմանացի ավտոարշավորդ Սեբաստիան Ֆետելը պատմել է, թե ինչու չի օգտվում սոցցանցերից:
«Պարզապես ես չեմ պատկանում այն սերունդին, որի ներկայացուցիչները շտապում են ամեն ինչով կիսվել սոցցանցերում: Դա չի նշանակում, որ ես թաքցնելու բան ունեմ: Շատերը կարծում են, որ Ֆորմուլա-1-ի արշավորդի կյանքը պետք է լինի էկզոտիկ, սակայն ինձ դուր է գալիս ապրել սովորական կյանքով: Եվ ես չեմ հասկանում, թե ինչու պետք է պատմեմ այն ամենի մասին, ինչ տեղի է ունենում իմ կյանքում»,- 31-ամյա մարզիկի խոսքը մեջբերում է Sky Sports F1-ը:
Հիշեցնենք, որ Սեբաստիան Ֆետելը կարիերան սկսել է 2007-ին, իսկ 2015-ից հանդես է գալիս «Ֆերարիի» կազմում: Նա Ֆորմուլա-1-ի չեմպիոն է դարձել 2010, 2011, 2012 եւ 2013 թվականներին, երբ հանդես էր գալիս «Ռեդ Բուլի» կազմում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
01:54 , 26 նոյեմբերի
00:59 , 26 նոյեմբերի
23:35 , 25 նոյեմբերի
22:59 , 25 նոյեմբերի
22:22 , 25 նոյեմբերի 
22:03 , 25 նոյեմբերի
21:00 , 25 նոյեմբերի
20:02 , 25 նոյեմբերի
19:01 , 25 նոյեմբերի
18:08 , 25 նոյեմբերի