22:52  ,  3 մայիսի, 2019

Եվրոպայի չեմպիոնը վրաերթի է ենթարկել 71-ամյա տղամարդու

Գեղարվեստական մարմնամարզության Եվրոպայի չեմպիոն Դիանա Բոցիեւան Մոսկվայում վրաերթի է ենթարկել 71-ամյա տղամարդու, հաղորդում է Mash-ը:

Տուժողը հոսպիտալացվել է ուղեղի ցնցումով ու տարբեր վնասվածքներով:

Ռուս 26-ամյա մարզուհին 2008-ին Եվրոպայի չեմպիոն էր դարձել թիմային պայքարում: Ոտքի վնասվածքի պատճառով նա ավարտել էր կարիերան եւ անցել մարզչական աշխատանքի:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում