14:44  ,  3 մայիսի, 2019

Բարձրագույն խումբ. 31-րդ տուրը որակազրկման պատճառով բաց կթողնեն 4 ֆուտբոլիստներ

Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 31-րդ տուրի հանդիպումները որակազրկման պատճառով բաց կթողնեն 4 ֆուտբոլիստներ, հայտնում է ՀՖՖ կայքը:

Հաջորդ տուրին չեն մասնակցի Արգիշտի Պետրոսյանը («Արցախ»), Վլադիմիր Խոզինը («Արարատ-Արմենիա»), Գոռ Մալաքյանը («Արարատ-Արմենիա») եւ Արման Հովհաննիսյանը («Գանձասար-Կապան»):

ՀՖՖ-ն ներկայացրել է նաեւ 31-րդ տուրի հանդիպումները սպասարկող գլխավոր մրցավարներին.

«Գանձասար-Կապան» - «Արարատ-Արմենիա»՝ Սուրեն Բալիյան

«Լոռի» - «Բանանց»՝ Զավեն Հովհաննիսյան

«Փյունիկ» - «Շիրակ»՝ Հենրիկ Նալբանդյան

«Արարատ» - «Արցախ»՝ Արթուր Սաֆարյան

Ֆոտո՝ ՀՖՖ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում