«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին, դուբլի հեղինակ դառնալով անգլիական «Լիվերպուլի» դեմ ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում, կատալոնական ակումբի կազմում գոլերի քանակը հասցրել է 600-ի:
600 գոլի սահմանագիծը հատելու համար 31-ամյա Մեսիից պահանջվեց 683 հանդիպում: Նա «Բարսելոնայում» առաջին գոլը խփել էր 5113 օր առաջ՝ 2005-ին տեղի ունեցած «Ալբասետեի» դեմ Իսպանիայի առաջնության խաղում:
600 գոլերից 491-ն արգենտինացին խփել է ձախ ոտքով, 85-ը՝ աջ ոտքով, 22-ը՝ գլխի հարվածով, մեկը՝ իրանով, մեկը՝ ձեռքով («Էսպանյոլի» դեմ 2007-ին կայացած խաղում):
Հիշեցնենք, որ «Բարսելոնան» «Լիվերպուլին» հաղթել էր 3:0 հաշվով: Պատասխան հանդիպումը Լիվերպուլում տեղի կունենա մայիսի 7-ին։
Բոլոր այն ակումբները, որոնց գոլ է խփել Մեսին
- La répartition des adversaires contre qui Messi a inscrit ses 600 buts en club.
— Adrien Mathieu (@Mth_Adrien) May 1, 2019
Séville sa victime préférée en Espagne, Arsenal en Europe. pic.twitter.com/6kG5Dh2F8W
600 GOALS 600 GOALS 600 GOALS 600 GOALS
— FC Barcelona (@FCBarcelona) May 1, 2019
600 GOALS 600 GOALS 600 GOALS 600 GOALS
600 GOALS 600 GOALS 600 GOALS 600 GOALS
600 GOALS 600 GOALS 600 GOALS 600 GOALS
600 GOALS 600 GOALS 600 GOALS 600 GOALS
600 GOALS 600 GOALS
#Messi600 pic.twitter.com/8sI0liDx5S
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում