Մեսի - 600

12:37   2 մայիսի, 2019

«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին, դուբլի հեղինակ դառնալով անգլիական «Լիվերպուլի» դեմ ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում, կատալոնական ակումբի կազմում գոլերի քանակը հասցրել է 600-ի:

600 գոլի սահմանագիծը հատելու համար 31-ամյա Մեսիից պահանջվեց 683 հանդիպում: Նա «Բարսելոնայում» առաջին գոլը խփել էր 5113 օր առաջ՝ 2005-ին տեղի ունեցած «Ալբասետեի» դեմ Իսպանիայի առաջնության խաղում:

600 գոլերից 491-ն արգենտինացին խփել է ձախ ոտքով, 85-ը՝ աջ ոտքով, 22-ը՝ գլխի հարվածով, մեկը՝ իրանով, մեկը՝ ձեռքով («Էսպանյոլի» դեմ 2007-ին կայացած խաղում):

Հիշեցնենք, որ «Բարսելոնան» «Լիվերպուլին» հաղթել էր 3:0 հաշվով: Պատասխան հանդիպումը Լիվերպուլում տեղի կունենա մայիսի 7-ին։

Բոլոր այն ակումբները, որոնց գոլ է խփել Մեսին



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։