17:01  ,  28 ապրիլի, 2019

«Լոռին» ավելացված ժամանակում բաց թողեց հաղթանակը

Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի 29-րդ տուրի վերջին խաղում Վանաձորի «Լոռին» ընդունեց Գյումրիի «Շիրակին» եւ հաղթանակը բաց թողեց վերջին վայրկյաններին: Վանաձորում տեղի ունեցած խաղում գրանցվեց 2:2 հաշիվը: «Շիրակը» պարտությունից փրկվեց ավելացված ժամանակում խփած գոլի շնորհիվ:

«Լոռիի» կազմում խաղի հաշիվը բացեց Հաիթիի հավաքականի հարձակվող Ջոնել Դեսիրեն, որը 13 գոլով միանձնյա գլխավորում է ռմբարկուների ցուցակը:

«Լոռին» 39 միավորով 5-րդն է, իսկ 6-րդ տեղում գտնվող «Շիրակը» հետ է 7 միավոր:

Հայաստանի առաջնություն, 29-րդ տուր

«Լոռի» - «Շիրակ»՝ 2:2

Ջոնել Դեսիրե, 32, Ալիյու Իսահ, 58 – Մուսա Բակայոկո, 34, Արտյոմ Միքաելյան, 90+3

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում