17:49  ,  25 ապրիլի, 2019

Յուրգեն Կլոպի համար կանխատեսելի է եղել մանչեսթերյան դերբիի արդյունքը

«Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է Անգլիայի առաջնության 31-րդ տուրից տեղափոխված «Մանչեսթեր Յունայթեդ» - «Մանչեսթեր Սիթի» հանդիպման արդյունքը։ Ապրիլի 24-ին «Օլդ Տրաֆորդում» տեղի ունեցած խաղում 2։0 հաշվով հաղթել է «Մանչեսթեր Սիթին»։

«Սա հենց այն արդյունքն է, որը ես սպասում էի։ «Յունայթեդը» առաջին խաղակեսում փորձում էր առավելագույն ջանք գործադրել եւ հավասար պայքար մղել, սակայն այս պահին նրանք չեն կարող 90 րոպե հավասար մրցել «Սիթիի» հետ, որն ավելի ուժեղ է»,- Կլոպի խոսքը մեջբերում է Liverpool Echo-ն։

«Մանչեսթեր Սիթին» 89 միավորով գլխավորում է Պրեմյեր լիգայի մրցաշարային աղյուսակը, «Լիվերպուլը» հետ է 1 միավոր։ «Մանչեսթեր Յունայթեդը» 6-րդն է՝ 64 միավոր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում