Գերմանիայում ընթացող Grenke Сhess Сlassic մրցաշարի 5-րդ տուրում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սեւ ֆիգուրներով խաղաց ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ: 25 քայլից հետո գրոսմայստերները համաձայնեցին ոչ ոքի արդյունքի։ Մյուս պարտիաները շարունակվում են։
Նախորդ 4 տուրերում հայ գրոսմայստերը ոչ ոքի է խաղացել Արկադի Նայդիչի (Ադրբեջան), գերմանացի Գեորգ Մեյերի եւ իսպանացի Ֆրանսիսկո Վալյեխոյի հետ ու հաղթել է ռուս Պյոտր Սվիդլերին:
Հիշեցնենք, որ Լեւոն Արոնյանը Grenke Сhess Сlassic-ի հաղթողի կոչումը նվաճել է 2017 թվականին, իսկ նախորդ տարի բաժանել էր 3-5-րդ տեղերը:
Grenke Сhess Сlassic, 5-րդ տուր
Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա) - Լեւոն Արոնյան (Հայաստան)՝ 0,5։0,5
Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) - Արկադի Նայդիչ (Ադրբեջան)
Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) - Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ)
Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան) - Ֆրանսիսկո Վալյեխո (Իսպանիա)
Վինսենտ Կեյմեր (Գերմանիա) - Գեորգ Մեյեր (Գերմանիա)
Մրցաշարային դրությունը չորրորդ տուրից հետո. Կարլսեն, Անանդ՝ 3-ական միավոր, Սվիդլեր, Կարուանա, Վաշյե-Լագրավ, Արոնյան՝ 2,5-ական, Նայդիչ՝ 2, Վալյեխո, Մեյեր՝ 1-ական, Կեյմեր՝ 0։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում