19:18  ,  21 ապրիլի, 2019

Սարգիս Ադամյանի գոլային փոխանցումը նպաստեց «Յան Ռեգենսբուրգի» հաղթանակին (ֆոտո)

Ֆուտբոլի Գերմանիայի երկրորդ Բունդեսլիգայի 30-րդ տուրում «Յան Ռեգենսբուրգը» տանը նվազագույն հաշվով առավելության է հասել «Մագդեբուրգի» նկատմամբ (տեսանյութ):

Դաշտի տերերը 20-րդ րոպեին հաղթական գոլը խփել են Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանի փոխանցումից հետո: Ադամյանը մեկնարկային կազմում խաղացել է 75 րոպե:

«Յան Ռեգենսբուրգը» 45 միավորով 7-րդ տեղում է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում