Էստոնիայում անցկացված միջազգային մրցաշարում հայ բռնցքամարտիկները նվաճել են ոսկե 3 մեդալ:
Տարբեր տարիքայինների պայքարում ոսկե մեդալակիր են դարձել 52 կգ քաշային Խաչիկ Բաղումյանը, 64 կգ քաշային Վանիկ Մեջլումյանն ու 60 կգ քաշային Գառնիկ Հարությունյանը:
Թիմային հաշվարկով Հայաստանի թիմը գրավել է առաջին տեղը: Հայ բռնցքամարտիկները հանդես էին գալիս մարզիչ Արթուր Կրիկյանի գլխավորությամբ, փոխանցում է ՀԲՖ մամուլի ծառայությունը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում