15:52  +04,  20 ապրիլի, 2019

«Փյունիկը» հաղթեց եւ հավասարվեց «Բանանցին» ու «Ալաշկերտին»

Հայաստանի առաջնության 28-րդ տուրում «Գանձասար-Կապանը» Ավանի ֆուտբոլի ակադեմիայի խաղադաշտում ընդունեց «Փյունիկին» եւ պարտություն կրեց նվազագույն հաշվով։

Առաջին խաղակեսում 11 մետրանոց նշանակվեց «Փյունիկի» դարպասին, սակայն հյուրերի դարպասապահ Անդրիյա Դրագոեւիչը Գեղամ Հարությունյանի հարվածից հետո դարձավ սեյվի հեղինակ։

86-րդ րոպեին տուգանային հրապարակից դուրս վերջին հույսի խախտման, ձեռքով խաղալու հետեւանքով հեռացվեց «Գանձասար-Կապանի» դարպասապահ Գրիգոր Մելիքսեթյանը։ Պաշտպան Գեւորգ Նռանյանը զբաղեցրեց տեղը դարպասում, քանի որ երեք փոփոխությունն էլ արդեն կատարել էր «Գանձասար-Կապանը»։ «Փյունիկը» կարողացավ օգտվել թվային առավելությունից եւ ավելացված ժամանակում գոլ խփել։

Ռուսաստանցի մարզիչ Ալեքսանդր Տարխանովի գլխավորությամբ «Փյունիկը 43 միավորով հավասարվեց «Բանանցին» ու «Ալաշկերտին»։ «Փյունիկը» երրորդ տեղում է, երկրորդը «Բանանցն» է։ Առաջատար «Արարատ-Արմենիան» ունի 46 միավոր։

Հայաստանի առաջնություն, 28-րդ տուր

«Գանձասար-Կապան» - «Փյունիկ»՝ 1։ 0 (տեսանյութ)

Դաո, 90+5

Չիրացրած 11մ՝ Գեղամ Հարությունյան («Գանձասար-Կապան»), 18

Հեռացում՝ Գրիգոր Մելիքսեթյան («Գանձասար-Կապան»), 86

Ապրիլի 19

«Արարատ-Արմենիա» - «Լոռի»՝ 3։0 (տեսանյութ)

Օգանա Ուգոչուկվու Լուիս, 5, 33, Անտոն Կոբյալկո, 84

«Շիրակ» - «Բանանց»՝ 0։0 (տեսանյութ)

«Ալաշկերտ» - «Արարատ»՝ 2:0 (տեսանյութ)

Ղուկաս Պողոսյան, 6, Ջոել Դամահու, 22

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով

  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ