Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի հենակետային կիսապաշտպան Արթուր Եդիգարյանը պաշտոնապես դարձել է Ուժգորոդի «Գովերլայի» խաղացող: Օգոստոսի 21-ին 25-ամյա ֆուտբոլիստը մեկ տարվա պայամանգիր է կնքել ուկրաինական ակումբի հետ: Այդ մասին Եդիգարյանը հայտնեց NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում:
Արթուր Եդիգարյանը վերջերս էր տեղափոխվել «Փյունիկ»: Նախորդ մրցաշրջանում նա հանդես էր գալիս մերձմոսկովյան «Խիմկիում», սակայն կողմերը երկկողմանի փոխհամաձայնությամբ խզեցին պայմանագիրը:
Հիշեցնենք, որ «Գովերլայի» կազմում է հանդես գալիս նաեւ Հայաստանի հավաքականի նախկին պաշտպան Եղիշե Մելիքյանը: 6-րդ տուրից հետո Ուժգորոդի թիմն առանց վաստակած միավորի եզրափակում է մրցաշարային աղյուսակը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում