13:15 21 օգոստոսի, 2012Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի հենակետային կիսապաշտպան Արթուր Եդիգարյանը պաշտոնապես դարձել է Ուժգորոդի «Գովերլայի» խաղացող: Օգոստոսի 21-ին 25-ամյա ֆուտբոլիստը մեկ տարվա պայամանգիր է կնքել ուկրաինական ակումբի հետ: Այդ մասին Եդիգարյանը հայտնեց NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում:
Արթուր Եդիգարյանը վերջերս էր տեղափոխվել «Փյունիկ»: Նախորդ մրցաշրջանում նա հանդես էր գալիս մերձմոսկովյան «Խիմկիում», սակայն կողմերը երկկողմանի փոխհամաձայնությամբ խզեցին պայմանագիրը:
Հիշեցնենք, որ «Գովերլայի» կազմում է հանդես գալիս նաեւ Հայաստանի հավաքականի նախկին պաշտպան Եղիշե Մելիքյանը: 6-րդ տուրից հետո Ուժգորոդի թիմն առանց վաստակած միավորի եզրափակում է մրցաշարային աղյուսակը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.