09:33  ,  19 ապրիլի, 2019

ԵԱ. Մարիա Գեւորգյանը, Աննա Սարգսյանն ու Սիրանուշ Ղուկասյանը հաղթել են

Թուրքիայում ընթացող շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունում հանգստյան օրվանից հետո անցկացվել են 7-րդ տուրի պարտիաները:

Էլինա Դանիելյանը եւ Լիլիթ Մկրտչյանը սեւ ֆիգուրներով ոչ ոքի են ավարտել իրենց պարտիաները, իսկ Մարիա Գեւորգյանը, Աննա Սարգսյանն ու Սիրանուշ Ղուկասյանը հաղթել են:

Էլինա Դանիելյանն ունի 5 միավոր եւ մեկ միավոր է հետ միանձնյա առաջատար Ալինա Կաշլինսկայայից (Ռուսաստան):

Լիլիթ Մկրտչյանը հավաքել է 4.5 միավոր, իսկ Աննա Սարգսյանը, Սիրանուշ Ղուկասյանը եւ Մարիա Գեւորգյանը՝ 4-ական:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում