18:07  ,  18 ապրիլի, 2019

«Ռեալի» եւ «Չելսիի» բանակցությունների արդյունքում Էդեն Ազարի տրանսֆերային գինը նվազել է

Լոնդոնի «Չելսին» ամառային տրանսֆերային պատուհանից առաջ նվազեցրել է թիմի բելգիացի հարձակվող Էդեն Ազարի գինը։ Մադրիդի «Ռեալը» բանակցել է անգլիական ակումբի հետ եւ կարողացել է հասնել արդյունքի։ «Չելսին» սկզբում պահանջել է 116 միլիոն եվրո, սակայն հիմա համաձայն է վաճառել 28-ամյա ֆուտբոլիստին 103 միլիոն եվրոյով, հաղորդում է իսպանական AS-ը։

Ազարը «Չելսի» է տեղափոխվել 2012թ․ ամռանը ֆրանսիական «Լիլից» 35 միլիոն եվրոյով։ Նա հրաժարվել է երկարաձգել պայմանագիրը։

Անգլիայի ընթացիկ առաջնությունում Ազարը մասնակցել է 33 հանդիպման, խփել 16 գոլ, կատարել 12 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում