10:05  +04,  17 ապրիլի, 2019

Յանա Եգորյանը՝ Ռուսաստանի փոխչեմպիոն (ֆոտո)  

Ռիո-2016-ի սուսերամարտի կրկնակի օլիմպիական չեմպիոն Յանա Եգորյանը թրամարտի կանանց փոխչեմպիոն է դարձել Ռուսաստանի առաջնության անհատական պայքարում:

Եզրափակիչում հայ մարզուհին 9:15 հաշվով պարտվել է 20-ամյա Օլգա Նիկիտինային:

«Այս տարի ես արծաթե մեդալակիր եմ, սակայն, ինչպես տեսնում եք, նույնիսկ գոհ եմ: Շնորհավորում եմ աղջիկներին, բոլորս լավ աշխատեցինք: Շնորհակալություն Մոսկվայի շրջանի մարզչական կազմին, որոնք ամբողջ օրվա ընթացքում աջակցեցին եւ օգնեցին ինձ, ինչպես նաեւ իմ ընկերներին, որոնք եկել էին իմ ելույթին հետեւելու»,- Ինստագրամում գրել է 25-ամյա Յանա Եգորյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս