11:43  ,  16 ապրիլի, 2019

«Ռեյկյավիկ Օփեն». Ռոբերտ Հովհաննիսյանը եւ Տիգրան Պետրոսյանը պայքարում են առաջին տեղի համար

Իսլանդիայում ավարտին մոտեցող «Ռեյկյավիկ Օփեն» շախմատային միջազգային մրցաշարի վերջին՝ 9-րդ տուրից առաջ Ռոբերտ Հովհաննիսյանը եւ Տիգրան Պետրոսյանը վաստակել են 6-ական միավոր եւ կես միավոր են հետ 3 առաջատարներից: 8-րդ տուրում հայ շախմատիստները ոչ ոքիով են ավարտել իրենց պարտիաները:

Սերգեյ Մովսեսյանն ունի 5.5 միավոր:

«Ռեյկյավիկ Օփենի» վերջին տուրը կանցկացվի ապրիլի 16-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում