53 - WHAT A GOAL, MO! Salah cuts inside and unleashes an UNBELIEVABLE strike from distance, which finds the top corner. WOW!
— Liverpool FC (@LFC) April 14, 2019
[2-0]#LIVCHE pic.twitter.com/gy5R1eVATY
Անգլիայի առաջնության 34-րդ տուրի կենտրոնական խաղում «Լիվերպուլը» տանը մրցեց Լոնդոնի «Չելսիի» հետ։ Գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմն առավելության հասավ 2։0 հաշվով։
«Լիվերպուլի» կազմում 51-րդ րոպեին սենեգալցի հարձակվող Սադիո Մանեն գրավեց իսպանացի Կեպա Արիսաբալագայի պաշտպանած դարպասը։ Իսկ արդեն հաջորդ գրոհի ժամանակ, 53-րդ րոպեին հեռվից կատարած հարվածով գեղեցիկ գոլ խփեց եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահը։
«Լիվերպուլը» 85 միավորով դարձյալ գլխավորեց մրցաշարային աղյուսակը։
83 միավոր վաստակած «Մանչեսթեր Սիթին» մեկ հանդիպում քիչ է անցացրել․ 31-րդ տուրից տեղափոխված խաղում ապրիլի 24-ին «Օլդ Տրաֆորդում» կհյուրընկալվի «Մանչեսթեր Յունայթեդին»։
«Չելսին» 66 միավորով չորրորդն է։
Անգլիայի առաջնություն, 34-րդ տուր
«Լիվերպուլ» - «Չելսի»՝ 2։0 (տեսանյութ)
Սադիո Մանե, 51, Մոհամեդ Սալահ, 53
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում