20:10  ,  14 ապրիլի, 2019

Ղազախստանի առաջնություն․ Կամո Հովհաննիսյանի գերարագ անցումն ու գոլը

Ղազախստանի առաջնության 5-րդ տուրում «Ժետիսուն» ընդունեց «Կայրաթին» եւ առավելության հասավ 3։0 հաշվով։

Դաշտի տերերի երրորդ գոլը ավելացված 6-րդ րոպեին խփեց Հայաստանի հավաքականի պաշտպան Կամո Հովհաննիսյանը, որը կենտրոնից արագ անցումով հասավ մրցակցի տուգանային հրապարակ, շրջանցեց դարպասապահին եւ գրավեց դատարկ դարպասը։

«Ժետիսուն» 9 միավորով զբաղեցնում է 5-րդ տեղը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում