20:47  ,  12 ապրիլի, 2019

Սադիո Մանեն՝ Պրեմյեր լիգայի լավագույն խաղացող

«Լիվերպուլի» հարձակվող Սադիո Մանեն ճանաչվել է Պրեմյեր լիգայի լավագույն խաղացող մարտին տեղի ունեցած հանդիպումների արդյունքում, հայտնում է մրցաշարի մամուլի ծառայությունը։

26-ամյա սենեգալցի ֆուտբոլիստը մարտին անցկացված հանդիպումներում խփել է երեք գոլ, կատարել մեկ գոլային փոխանցում։

Մրցանակին հավակնում էին նաեւ Շեյմուս Կոուլմանը («Էվերտոն»), Էնդրյու Ռոբերտսոնը («Լիվերպուլ»), Բեռնարդու Սիլվան («Մանչեսթեր Սիթի»), Ջեյմի Վարդին («Լեսթեր»), Ջեյմս Ուորդ-Պրոուսը («Սաութհեմփթոն»)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում