21:43  ,  11 ապրիլի, 2019

ԵԼ․ «Արսենալի» մեկնարկային կազմը

Հայտնի է Լոնդոնի «Արսենալի» մեկնարկային կազմը Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում։ Իսպանացի Ունաի Էմերիի գլխավորած թիմը կընդունի իտալական «Նապոլիին»։ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մնացել է անգլիական թիմի պահեստայինների թվում։

«Արսենալ»․ Չեխ, Մեյթլանդ-Նայլս, Սոկրատիս, Կոսիելնի, Մոնրեալ, Կոլաշինաց, Տորեյրա, Ռեմսի, Օզիլ, Լյակազեթ, Օբամեյանգ։

«Արսենալ» - «Նապոլի» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով