20:12  +04,  11 ապրիլի, 2019

Եվրոպայի չեմպիոն Հակոբ Մկրտչյան․ Երազանքս իրականացավ, ինչի համար շատ ուրախ եմ

Հաղթանակս նվիրում եմ հայրիկիս: Երազանքս իրականացավ, ինչի համար շատ ուրախ եմ: Այս մասին  Բաթումիում ասաց ծանրամարտի Եվրոպայի նորըծա չեմպիոն Հակոբ Մկրտչյանը:

«Երազանքս իրականացավ լիարժեք: Բայց սրանով չեմ սահմանափակվում: Դեռ առջեւում շատ մրցումներ կան, ամենակարեւորն Օլիմպիական խաղերն են: Պետք է քաշս բարձրացնեմ 96 կգ: Այդ քաշում էլ պետք է հարմարվեմ, որպեսզի այդ քաշային կարգում էլ կարողանամ բոլորին հաղթել:

Վրացի մրցակիցս ինձ հավասար էր: Միասին կռիվ տվեցինք եւ ես կարողացա հաղթել: Երրորդ մոտեցմանն ուզում էի գալ, ռեկորդ էի ուզում անել: Բայց մարզիչներն ասացին պետք չի: Կարող էի երրորդն էլ բարձրացնել, զգում էի լրիվ, պատրաստ էի: Այդ քաշը կբարձրացնեմ աշխարհի առաջնությունում, որտեղ քաշս արդեն փոխած հանդես կգամ: Այս հաղթանակը նվիրում եմ իմ սիրելիներին, ամենակարեւորն իմ հայրիկին եմ նվիրում հաղթանակս, ինչպես նաեւ ամբողջ հայ ազգին»,- ասաց Հակոբ Մկրտչյանը:

Հիշեցնենք, որ Հակոբ Մկրտչյանը 89 կգ քաշային կարգի երկամարտում հավաքեց 371 կգ (Եվրոպայի ռեկորդ) եւ 1 կգ գերազանցեց երկրորդ տեղը գրաված վրացի Ռեւազ Դավիթաձեին։

Դավիթ Հովհաննիսյանը երկամարտի 360 կգ արդյունքով գրավեց երրորդ տեղը։

Պոկում վարժությունում Դավիթ Հովհաննիսյանը 165 կգ արդյունքով նվաճեց փոքր բրոնզե մեդալ, Հակոբ Մկրտչյանը 164 կգ-ով չորրորդն էր։ Հրում վարժությունում Դավիթ Հովհաննիսյանը ցույց տվեց 195 կգ։

Հակոբ Մկրտչյանը հրում վարժությունում բարձրացրեց 207 կգ՝ ապահովելով նաեւ փոքր ոսկե մեդալ։

Լուսինե Շահբազյան, Արսեն Սարգսյան (Բաթումի)

NEWS.am Sport լուսաբանումն իրականացնում է UCOM աջակցությամբ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով

  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ