17:10  ,  11 ապրիլի, 2019

ԵԼ․ «Արսենալ» - «Նապոլի» եւ մյուս զույգեր․ Բուքմեյքերների կանխատեսումը

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայում ապրիլի 11-ին տեղի կունենան քառորդ եզրափակիչի առաջին հանդիպումները։ Չորս զույգերից միայն մեկում են բուքմեյքերները տեսնում ֆավորիտ։ Չեխական «Սլավիայի» եւ լոնդոնյան «Չելսիի» դիմակայությունում նախապատվությունը տրվում է հյուրերին։

Լոնդոնի «Արսենալի» եւ իտալական «Նապոլիի» դիմակայությունում որոշակի առավելություն տրվում է իսպանացի Ունաի Էմերիի գլխավորած թիմին։

Հանդիպումները կմեկնարկեն Երեւանի ժամանակով 23։00-ին։

Եվրոպայի լիգա, քառորդ եզրափակիչ, առաջին խաղ

«Արսենալի» հաղթանակ՝ 2,30, ոչ ոքի՝ 3,40, «Նապոլիի» հաղթանակ՝ 3,10

«Բենֆիկայի» հաղթանակ՝ 2,40, ոչ ոքի՝ 3,40, «Այնտրախտ Ֆրանկֆուրտի» հաղթանակ՝ 3,10

«Սլավիա Պրահայի» հաղթանակ՝ 5,45, ոչ ոքի՝ 3,60, «Չելսիի» հաղթանակ՝ 1,70

«Վիլյառեալի» հաղթանակ՝ 3,20, ոչ ոքի՝ 3,10, «Վալենսիայի» հաղթանակ՝ 2,40

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով