Ռուսաստանցի Ալեքսանդր Տարխանովը կգլխավորի Երեւանի «Փյունիկի» գլխավոր մարզիչի պաշտոնը, որը թափուր է մնացել ռուսաստանցի Անդրեյ Տալալաեւի հրաժարականից հետո, գրում է ռուսական Sport24-ը։
64-ամյա մասնագետը աշխատել է ԲԿՄԱ-ում, «Կռիլյա Սովետովում», «Թերեկում», «Կուբանում», «Խիմկիում», «Ուրալում», որը նրա գլխավորությամբ դուրս է եկել 2017թ․ Ռուսաստանի գավաթի խաղարկության եզրափակիչ։
Տարխանովը նաեւ մարզել է Լիտվայի «Վետրայում», բուլղարական «Սլավիայում», վերջին շրջանում նա «Ուրալի» նախագահի խորհրդականն էր։
Անդրեյ Տալալաևը «Փյունիկը» գլխավորում էր 2018թ. հունիսից:
46-ամյա մասնագետի գլխավորությամբ «Փյունիկը» 2018/19թթ. Եվրոպայի լիգայում դուրս եկավ որակավորման 3-րդ փուլ: Անդրեյ Տալալաևը ճանաչվեց նաև 2018թ. Հայաստանի լավագույն մարզիչ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում