15:10  ,  5 ապրիլի, 2019

«Բարսելոնան» ցմահ պայմանագիր կառաջարկի Մեսիին

«Բարսելոնան» կսկսի բանակցություններ արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի հետ ցմահ պայմանագիր կնքելու հարցով։ Այդ մասին հայտնել է կատալոնական ակումբի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն։

«Մենք ցանկանում ենք երկարաձգել պայմանագիրը Մեսիի հետ։ Նա դեռ երիտասարդ է եւ դեռ երկու տարի ունի գործող պայմանագրով։ Նա միշտ կատարելագործվում եւ զարգանում է։ Ես հավատում եմ, որ նա դեռ երկար տարիներ հանդես կգա։ Առաջիկա ամիսներին մենք կբանակցենք նրա հետ, որպեսզի նա կարիերայի մնացած տարիներն էլ անցկացնի «Բարսելոնայում»։  

Մեսին մեկ ակումբի խաղացող է։ Նա ավելին է անում մեզ համար, քան խաղադաշտում հանդես գալը։ Նրա հարաբերությունները «Բարսելոնայի» հետ կլինեն հավերժ։ Մենք ցանկանում ենք, որ Մեսին միշտ լինի «Բարսելոնայում»՝ խաղացողի կարգավիճակում կամ այլ պաշտոնում»,- Բարտոմեուի խոսքը մեջբերում է ESPN-ը։

Ընթացիկ մրցաշրջանում Մեսին «Բարսելոնայի» կազմում մասնակցել է 39 հանդիպման, խփել 42 գոլ, կատարել 21 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում