17:45  +04,  4 ապրիլի, 2019

Սերբիայի թիմի նախկին մարզիչը՝ Հայաստանի հավաքականի մարզիչի թեկնածու․ Մուսլինը Երեւանում է

Ֆուտբոլի Սերբիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Սլավոլյուբ Մուսլինը հնարավոր է փոխարինի Արմեն Գյուլբուդաղյանցին Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում, հայտնի է դարձել NEWS.am Sport-ին։ Սերբ մասնագետն այժմ Երեւանում է։ Նա հետեւել է Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի «Արարատ-Արմենիա» - «Ալաշկերտ» (2:2) առաջին խաղին։

65-ամյա Մուսլինը մարզչական կարիերան սկսել է Ֆրանսիայում, մարզել է «Բրեստը», «Պոն», «Բորդոն», «Լանսը», «Լը Մանը», գլխավորել է բուլղարական «Լեւսկին», սերբական «Ցրվենա Զվեզդան», Դոնեցկի «Մետալուրգը», բելգիական «Լոկերենն» ու «Ստանդարդը», Կիպրոսի «Անորտոսիսը», Մինսկի «Դինամոն», ռուսական «Լոկոմոտիվը», «Խիմկին», «Կրասնոդարը», «Ամկարը»։ Նա նախորդ թիմը Սաուդյան Արաբիայի «Ալ Ֆեյհան» էր։

«Կրասնոդարում» Մուսլինի ղեկավարությամբ հանդես է եկել Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով


  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ