14:24  ,  3 ապրիլի, 2019

«Բարսելոնայի» տրանսֆերային նպատակը

«Բարսելոնան» ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ մտադիր է ձեռք բերել Իսպանիայի հավաքականի եւ «Վալենսիայի» հարձակվող Ռոդրիգո Մորենոյին, հաղորդում է Sport.es-ը։

Անցած ամռանը 28-ամյա խաղացողի ծառայություններով հետաքրքրվում էր Մադրիդի «Ռեալը», սակայն նրա պայմանագրում նշված 120 միլիոն եվրո տրանսֆերային գինը Արքայական ակումբին ստիպեց փոխել մտադրությունը։

Ռոդրիգո Մորենոն «Ռեալի» սան է եւ «Վալենսիա» է տեղափոխվել 2014թ․ ամռանը Լիսաբոնի «Բենֆիկայից» վարձակալությամբ։ Մեկ տարի անց «Վալենսիան» նրա տրանսֆերը գնեց 30 միլիոն եվրոյով։

Իսպանիայի ընթացիկ առաջնության 26 խաղում Մորենոն խփել է 5 գոլ, կատարել նույնքան գոլային փոխանցում։ Նրա պայմանագիրը «Վալենսիայի» հետ նախատեսված է մինչեւ 2022 թվականը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս