00:51  ,  3 ապրիլի, 2019

«Յուվենտուսը» խնդիրներ չունեցավ

Իտալիայի առաջնության 30-րդ տուրում Թուրինի «Յուվենտուսը» արտագնա խաղում հիմնական կազմի 9 խաղացողների բացակայությամբ մրցեց «Կալյարիի» հետ։

Մասիմիլիանո Ալեգրիի գլխավորած թիմն առավելության հասավ 2։0 հաշվով։ Աչքի ընկան իտալացիներ Լեոնարդո Բոնուչին ու Մոյզե Քինը։

«Յուվենտուսը» 81 միավորով առաջին տեղում է։ Երկրորդ տեղում ընթացող «Նապոլին» մեկ հանդիպում քիչ է անցկացրել եւ վաստակել է 63 միավոր։

Իտալիայի առաջնություն, 30-րդ տուր

«Կալյարի» - «Յուվենտուս»՝ 0։2 (տեսանյութ)

Լեոնարդո Բոնուչի, 22, Մոյզե Քին, 85

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում