15:39  ,  20 օգոստոսի, 2012

Հենրիխ Մխիթարյան. Գլխավորը «Շախտյորն» է, իսկ անհատական նվաճումները երկրորդ պլանում են

Գլխավորը «Շախտյորն» է, իսկ անհատական նվաճումները երկրորդ պլանում են, հայտարարել է Հայաստանի հավաքականի եւ Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Նա մեկնաբանել է իր բարձր արդյունավետությունն Ուկրաինայի առաջնությունում: Վեց տուրերում Մխիթարյանը տասը գնդակ է խփել: 6-րդ տուրում Մխիթարյանը երեք անգամ գրավեց «Չեռնոմորեցի» դարպասը:

«Շնորհակալություն իմ խաղընկերներին, որոնք օգնում են ինձ գնդակ խփել: Դա ես չեմ անում, դա անում է ամբողջ թիմը: Գլխավորն այն է, որ մենք հաղթում ենք ամեն խաղում: Անհատական նվաճումները երկրորդ պլանում են: Առաջին գոլը մեզ վստահություն հաղորդեց, սակայն «Չեռնոմորեցն» էլ չշփոթվեց: Նրանք կարող էին խփել եւ հավասարեցնել հաշիվը, բայց մենք կենտրոնացած խաղացինք պաշտպանությունում եւ ինքներս խփեցինք երկրորդը, այնուհետեւ եւս երեքը», - Մխիթարյանի խոսքը մեջբերում է Championat.com-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում