15:39 20 օգոստոսի, 2012Գլխավորը «Շախտյորն» է, իսկ անհատական նվաճումները երկրորդ պլանում են, հայտարարել է Հայաստանի հավաքականի եւ Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Նա մեկնաբանել է իր բարձր արդյունավետությունն Ուկրաինայի առաջնությունում: Վեց տուրերում Մխիթարյանը տասը գնդակ է խփել: 6-րդ տուրում Մխիթարյանը երեք անգամ գրավեց «Չեռնոմորեցի» դարպասը:
«Շնորհակալություն իմ խաղընկերներին, որոնք օգնում են ինձ գնդակ խփել: Դա ես չեմ անում, դա անում է ամբողջ թիմը: Գլխավորն այն է, որ մենք հաղթում ենք ամեն խաղում: Անհատական նվաճումները երկրորդ պլանում են: Առաջին գոլը մեզ վստահություն հաղորդեց, սակայն «Չեռնոմորեցն» էլ չշփոթվեց: Նրանք կարող էին խփել եւ հավասարեցնել հաշիվը, բայց մենք կենտրոնացած խաղացինք պաշտպանությունում եւ ինքներս խփեցինք երկրորդը, այնուհետեւ եւս երեքը», - Մխիթարյանի խոսքը մեջբերում է Championat.com-ը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.