Ֆուտբոլի Ղազախստանի առաջնության երրորդ տուրում «Կայսարը» նվազագույն հաշվով արտագնա հաղթանակ է տարել «Իրտիշի» նկատմամբ: Հյուրերը հաղթական գոլը խփել են ավելացված ժամանակում: Գոլային գրոհին մասնակցել է Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը, որը մասնակցել է ամբողջ խաղին:
2 պարտություններով մեկնարկելուց հետո «Կայսարն» առաջին հաղթանակն է տարել ընթացիկ առաջնությունում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում