17:44  ,  30 մարտի, 2019

Գրիգոր Աղեկյանը նորամուտն է նշել Բելառուսի առաջնությունում

Ֆուտբոլի Բելառուսի առաջնության առաջին տուրում «Իսլոչը» սեփական դաշտում 2:0 հաշվով հաղթել է «Գորոդեյային»:

Հայաստանի երիտասարդական հավաքականի եւ Երեւանի «Արցախի» նախկին հարձակվող Գրիգոր Աղեկյանը «Իսլոչի» կազմում փոխարինման է դուրս եկել 86-րդ րոպեին եւ նորամուտը նշել Բելառուսի առաջնությունում: 22-ամյա հարձակվողը ստացել է բելառուսական ակումբի 9 համարի մարզաշապիկը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում