09:58  ,  28 մարտի, 2019

ԵԱ. Սերգեյ Մովսեսյանը հաղթեց եւ մոտեցավ առաջատարներին

Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում ավարտին մոտեցող շախմատի տղամարդկանց Եվրոպայի անհատական առաջնության 9-րդ տուրը Հայաստանի ներկայացուցիչներից հաղթական էր Սերգեյ Մովսեսյանի եւ Հայկ Մարտիրոսյանի համար:

Սամվել Տեր-Սահակյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը եւ Շանթ Սարգսյանը ոչ ոքի են ավարտել իրենց պարտիաները, իսկ Հրանտ Մելքումյանը, Մանուէլ Պետրոսյանը եւ Հայաստանի նորընծա չեմպիոն Արման Փաշիկյանը պարտություն են կրել:

Սերգեյ Մովսեսյանը եւ Սամվել Տեր-Սահակյանը հավաքել են 6.5-ական միավոր եւ կեսական միավոր են հետ մրցաշարային աղյուսակը գլխավորող 7 շախմատիստներից:

Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնության գլխավոր մրցավարն է Աշոտ Վարդապետյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում