14:20  ,  27 մարտի, 2019

Կարեն Աղամալյան. Անապայի մրցաշարը Եվրոպայի առաջնությունից բարդ է լինելու

Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականն այս օրերին հավաք է անցկացնում «Օլիմպավանում»՝ նախապատրաստվելով ապրիլի 1-7-ը Անապայում անցկացվելիք Նիկոլայ Պավլյուկովի անվան հուշամրցաշարին:

Հայաստանի երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ Կարեն Աղամալյանի եւ մարզիչ Գարիկ Բաղդասարյանի գլխավորությամբ Անապայի մրցաշարին կմասնակցեն 49 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանը, 52 կգ քաշայիններ Արթուր Ղազարյանն ու Ռուսլան Ասլիկյանը, 56 կգ քաշային Արթուր Շախպազյանը, 60 կգ քաշային Ռաֆայել Հակոբյանը, 64 կգ քաշային Արարատ Հարությունյանը, 69 կգ քաշային Արսեն Գրիգորյանն ու 75 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը: 

ՀԲՖ մամուլի ծառայության հետ զրույցում Կարեն Աղամալյանը նշել է, որ առաջիկա մրցաշարին մասնակցելու են հավաքականի առաջին համարները. 

«Այս մրցաշարը Եվրոպայի առաջնությունից ավելի բարդ է լինելու, քանի որ մասնակցելու են աշխարհի ուժեղագույն բռնցքամարտիկները: Նախապատրաստական շրջանը անցնում է բնականոն հունով, տղաները պատրաստ են, մնացածը ցույց կտա ռինգը»,- նշել է Աղամալյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում