«Պորտուի» իսպանացի դարպասապահ Իկեր Կասիլյասը մեկ տարով երկարաձգել է պորտուգալական ակումբի հետ գործող պայմանագիրը, փոխանցում է ակումբի կայքը:
37-ամյա իսպանացին «Պորտուում» հանդես կգա մինչեւ հաջորդ մրցաշրջանիի ավարտը: Նոր պայմանագիր կնքելուց հետո Կասիլյասը հայտարարել է, որ կարիերան ավարտելու է պորտուգալական ակումբում:
Իսպանիայի հավաքականի նախկին դարպասապահը 2015 թվականից է խաղում «Պորտուում»: Կասիլյասը 1998-2015 թվականներին հանդես է եկել Մադրիդի «Ռեալում», որի կազմում 5 անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, 3 անգամ նվաճել է Չեմպիոնների լիգայի գավաթը։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում