Մյունխենի «Բավարիայի» նախագահ Ուլի Հյոնեսը պատմել է, որ ամռանը Գերմանիայի չեմպիոնը երիտասարդացնելու է կազմը:
«Մենք մտնում ենք կազմը երիտասարդացնելու գործընթացի մեջ: Դա կլինի ամենաներդրումային տրանսֆերային ծրագիրը «Բավարիայի» պատմության մեջ»,- Հյոնեսի խոսքը մեջբերում է Bild-ը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ընթացիկ մրցաշրջանի վերջում «Բավարիան» հրաժեշտ է տալու 35-ամյա կիսապաշտպաններ Արյեն Ռոբենին ու Ֆրանկ Ռիբերիին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում