17:12  ,  19 մարտի, 2019

Կանանց Ռուսաստանի եւ Շվեյցարիայի թիմերի խաղում կրքերը բորբոքվել են

Ֆուտբոլի կանանց Ռուսաստանի եւ Շվեյցարիայի մինչեւ 17 տարեկանների հավաքականների միջեւ Եվրոպայի առաջնության էլիտ ռաունդի խաղում տեղի է ունեցել բախում: Դրվագներից մեկում շվեյցարացի Էլա Լյուշտինան հարվածել է ռուս Դիանա Պամենին, որի պատասխանը չի ուշացել: 2 խաղացողներն էլ ստացել են կարմիր քարտ:

Այդ խաղում շվեյցարացիները հաղթել են 4:2 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում