09:40  ,  19 մարտի, 2019

Կադիմյանը խաղացել է նախկին թիմի դեմ, Ավագիմյանը՝ գոլային փոխանցման հեղինակ

Ֆուտբոլի Ուկրաինայի առաջնության 22-րդ տուրում հետնապահ Կիեւի «Արսենալը» 2:2 հաշվով է ավարտել «Վորսկլայի» դեմ տնային հանդիպումը:

Արթուր Ավագիմյանն «Արսենալի» կազմում անցկացրել է ամբողջ հանդիպումը եւ դարձել գոլային փոխանցման հեղինակ, իսկ 26-ամյա կիսապաշտպան Գեղամ Կադիմյանը մեկնարկային կազմում հանդես է եկել 57 րոպե եւ ստացել նաեւ դեղին քարտ:

«Արսենալը» 12 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի թեկնածու Գեղամ Կադիմյանն այս ձմռանը «Վորսկլայից» է տեղափոխվել «Արսենալ»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում