17:12  ,  18 մարտի, 2019

Արմեն Հովհաննիսյանը գոլ է խփել «Զեմպլինում», Կիրիլ Ալոյանը գրավել է «Սպարտակի» դարպասը

Ֆուտբոլի Սլովակիայի մինչեւ 19 տարեկանների առաջնության 20-րդ տուրում «Զեմպլինը» հյուրընկալվել է «Սլովանին» եւ պարտվել է 1։3 հաշվով։

Հյուրերի կազմում ամբողջ հանդիպումն անցկացրել են Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականի խաղացողներ Արման Հովհաննիսյանն ու Էրիկ Ազիզյանը։ «Զեմպլինի» միակ գոլը խփել է Հովհաննիսյանը։

Ռուսաստանի երիտասարդական առաջնության 20-րդ տուրում «Սպարտակը» 5։1 հաշվով հաղթել է «Զենիթին», որի միակ գոլը խփել է 20-ամյա պաշտպան Կիրիլ Ալոյանը։ «Սպարտակի» կազմում 79 րոպե անցկացրել է 17-ամյա նորեկ Ստեփան Օգանեսյանը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում