10:06  ,  18 մարտի, 2019

Զիդան. Ամռանը «Ռեալը»» կթարմացնի կազմը

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչի պաշտոնին վերադարձած Զինեդին Զիդանը պատմել է Արքայական ակումբի ծրագրերի մասին:

«Միանշանակ, ամռանը «Ռեալը»» կթարմացնի կազմը: Ավելին ասել չեմ կարող այս պահին: Ոմանք կհեռանան թիմից, ոմանք էլ կգան: Սակայն այդ որոշումները կընդունվեն ոչ թե հիմա, այլ ամռանը»,- ֆրանսիացի մասնագետի խոսքը մեջբերում է Marca-ն:

Հիշեցնենք, որ օրեր առաջ ֆրանսիացի մասնագետը «Ռեալի» գլխավոր մարզիչի պաշտոնում փոխարինել էր արգենտինացի Սանտյագո Սոլարիին: Նրա պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2022 թվականի ամառ։

46-ամյա Զիդանը «Ռեալը» գլխավորել է 2016-2018 թվականերին՝ երեք անգամ նվաճելով Չեմպիոնների լիգայի գավաթը, մեկական անգամ՝ Իսպանիայի չեմպիոնի տիտղոսն ու սուպերգավաթը, երկուական անգամ՝ Եվրոպայի սուպերգավաթն ու աշխարհի ակումբային չեմպիոնի կոչումը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում