21:50  ,  14 մարտի, 2019

Գաջիբեկովը համեմատել է Հայաստանի Բարձրագույն խումբն ու Ռուսաստանի առաջին դիվիզիոնը

«Բանանցի» ռուսաստանցի պաշտպան Ալբերտ Գաջիբեկովը համեմատել է ֆուտբոլի մակարդակը Հայաստանի Բարձրագույն խմբի եւ Ռուսաստանի առաջին դիվիզիոնի առաջնություններում։

«Տարբերությունը մեծ է: Այստեղ ավելի շատ շեշտը դրվում է ֆուտբոլիստների անհատական որակների վրա, թիմային գործողություններն ավելի քիչ են, իսկ անհատականը՝ շատ:

Տարբերությունն իրոք ակնհայտ է, այնտեղ այլ արագություններ են, այլ տակտիկական սխեմաներ և ուժային առումով էլ տարբեր առաջնություններ են»,- 31-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է երեւանյան ակումբի մամուլի ծառայությունը:

Ալբերտ Գաջիբեկովը «Բանանց» է տեղափոխվել այս ձմռանը ռուսական «Արմավիրից» եւ հանդես է գալիս վարձակալությամբ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում