13:15  ,  8 մարտի, 2019

NBA. Լիլարդի 51 միավորները չօգնեցին «Պորտլենդին», օրվա լավագույն դրվագները

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական տուրում «Օկլահոման» մրցակցի խաղահրապարակում 129:121 հաշվով հաղթել է «Պորտլենդին»: Հաղթողը որոշվել է առաջին լրացուցիչ ժամանակում:

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ է ճանաչվել Դամիան Լիլարդը, որը «Պորտլենդի» կազմում հավաքել է 51 միավոր: «Օկլահոմայից» ամենաարդյունավետը Ռասել Ուեստբրուկն էր՝ 37 միավոր:

Խաղային օրվանից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների հնգյակը,

NBA, կանոնավոր առաջնություն

«Միլուոկի» – «Ինդիանա»՝ 117:98 (32:24, 22:26, 30:22, 33:26)

«Պորտլենդ» – «Օկլահոմա»՝ 121:129 (լրացուցիչ ժամանակում) (30:31, 31:27, 22:27, 30:28, 8:16)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում