01:56  ,  8 մարտի, 2019

Եվրոպայի լիգա. «Չելսիի» ու «Նապոլիի» վստահ հաղթանակները, օրվա բոլոր արդյունքները (տեսանյութ) 

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայում մարտի 7-ին անցկացվեցին 1/8 եզրափակիչի առաջին խաղերը: Լոնդոնի «Արսենալը» հյուրընկալվելիս 1:3 հաշվով անակնկալ պարտություն կրեց ֆրանսիական «Ռենից»: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն անգլիական ակումբի կազմում անցկացրեց ամբողջ հանդիպումը:

Լոնդոնի «Չելսին» սեփական դաշտում 3 անպատասխան գնդակ ուղարկեց Կիեւի «Դինամոյի» դարպասը, իսկ իտալական «Նապոլին» 3:0 հաշվով տնային հաղթանակ տարավ ավստրիական «Զալցբուրգի» նկատմամբ:

Իտալական «Ինտերը» հյուրընկալվելիս գոլազուրկ ոչ ոքի խաղաց Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» հետ, իսկ իսպանական «Սեւիլիան» 2:2 հաշվով ավարտեց չեխական «Սլավիայի» հետ տնային հանդիպումը: «Ինտերի» խորվաթ կիսապաշտպան Մարսելո Բրոզովիչն առաջին խաղակեսում չկարողացավ անվրեպ իրացնել 11 մետրանոց հարվածը:

Պատասխան խաղերը տեղի կունենան մարտի 14-ին: Քառորդ եզրափակիչի զույգերը որոշելու են վիճակահանությամբ։

Եվրոպայի լիգա, 1/8 եզրափակիչ, առաջին խաղեր

«Չելսի» (Անգլիա) - «Դինամո Կիեւ» (Ուկրաինա)՝ 3:0 (տեսանյութ

Պեդրո, 17, Վիլիան, 65, Կալում Հոդսոն-Օդոյի, 90

«Նապոլի» (Իտալիա) - «Զալցբուրգ» (Ավստրիա)՝ 3:0 (տեսանյութ

Արկադիուշ Միլիկ, 10, Ֆաբիան Ռուիզ, 18, Ժերոմ Օնգունե, 58 (ինքնագոլ)

«Վալենսիա» (Իսպանիա) - «Կրասնոդար» (Ռուսաստան)՝ 2:1 (տեսանյութ) 

Ռոդրիգո, 12, 24 – Վիկտոր Կլաեսոն, 64

«Ռեն» (Ֆրանսիա) - «Արսենալ» (Անգլիա)՝ 3:1 (տեսանյութ

Բենժամին Բուրիգո, 42, Նաչո Մոնրեալ, 65 (ինքնագոլ), Իսմաիլա Սար, 88 – Ալեքս Իվոբի, 4

Հեռացում՝ Սոկրատիս Պապաստատոպուլոս, 41 («Արսենալ»)

«Այնտրախտ Ֆրանկֆուրտ» (Գերմանիա) - «Ինտեր» (Իտալիա)՝ 0:0 (տեսանյութ

Չիրացված 11 մետրանոց՝ Մարսելո Բրոզովիչ, 22 («Ինտեր»)

«Սեւիլիա» (Իսպանիա) - «Սլավիա» (Չեխիա)՝ 2:2 (տեսանյութ

Վիսամ Բեն Յեդեր, 1, Մունիր Էլ Հադադի, 28 – Միրոսլավ Ստոխ, 25, Ալեքս Կրալ, 39

«Զենիթ» («Ռուսաստան») - «Վիլյառեալ» (Իսպանիա)՝ 1:3 (տեսանյութ

Սերդար Ազմուն, 35 – Վիսենտե Իբորա, 33, Խերարդ Մորենո, 64, Մանու Մորալես, 71

«Դինամո Զագրեբ» (Խորվաթիա) - «Բենֆիկա» («Պորտուգալիա»)՝ 1:0 (տեսանյութ

Բրունո Պետկովիչ, 38 (11մ)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով