15:20  ,  5 մարտի, 2019

Նադալ. Վստահ եմ, որ կարող եմ երջանիկ լինել նաեւ առանց թենիսի

Իսպանացի թենիսիստ, «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 17-ակի հաղթող Ռաֆայել Նադալը պատմել է, որ կարիերան մոտենում է ավարտին:

«Ոչինչ հավերժ չէ: Տարիները գնում են, եւ մենք արդեն կարիերայի եզրափակիչ փուլում ենք: Դա փաստ է, սակայն ես հուսով եմ, որ մրցելույթներիս ավարտը շատ շուտ տեղի չի ունենա: Վստահ եմ, որ կարող եմ երջանիկ լինել նաեւ առանց թենիսի»,- աշխարհի երկրորդ ռակետի խոսքը մեջբերում է Tennis World USA-ը:

Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում 32-ամյա Նադալը պարտվել էր 49 մրցախաղերից միայն 4-ում եւ նվաճել 5 տիտղոս:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում