17:30  ,  4 մարտի, 2019

Մի քանի վիճելի մենամարտեր եղան. Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական առաջնության գլխավոր մրցավար

Երեւանի «Դինամո» մարզադահլիճում ավարտվել է բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական առաջնությունը, որին մասնակցել են մոտ 150 մարզիկներ Հայաստանի տարբեր մարզերից եւ Արցախից: Մրցումային 6 օրվա ընթացքում տեղի է ունեցել 140 մենամարտ: Երկարատեւ դադարից հետո ԱԻԲԱ-ի կանոնադրության համաձայն՝ Հայաստանի առաջնությունում մարզիչները հնարավորություն ունեցան բողոքարկել մենամարտերը: 

Առաջնության ընթացքում մրցավարական հանձնաժողովին ներկայացվել է բողոքարկման 10 դիմում: Վերանայելուց հետո փոխվել է 5 մենամարտի արդյունք

Վիճահարույց է ստացվել 64 կգ քաշային կարգի մրցումը, որտեղ կիսաեզրափակիչում հաղթանակի հասած Գուրգեն Կակոյանին եւ Ռազմիկ Սարգսյանին բողոքարկումից հետո գրանցվել է պարտություն: Այդ քաշային կարգում եզրափակիչ են դուրս եկել Արարատ Հարությունյանը եւ Արմեն Ալոյանը, որոնց կիսաեզրափակիչում հաղթանակ է շնորհվել բողոքարկման արդյունքում:

Առաջնության գլխավոր մրցավար Սեյրան Ղամբարյանը ՀԲՖ մամուլի ծառայության հետ զրույցում դրական է գնահատել մրցավարական գործողությունները.

«Շատ դրական եմ ընդունում այն, որ արդեն հնարավորություն կա մենամարտերը բողոքարկելու: Մարդկանց հաղթելու ցանկությունն այնքան մեծ է լինում, որ չեն ցանկանում տեսնել իրականը: Մի քանի վիճելի մենամարտեր եղան, սակայն մրցավարական ստուգիչ հանձնաժողովը լուծում տվեց հարցին»,- նշել է Ղամբարյանը:

ՀԲՖ-ն հայտնում է նաեւ, որ կհրապարակի բոլոր վիճելի մենամարտերի տեսանյութերը:

Հայաստանի երիտասարդական առաջնության բոլոր մրցանակակիրները

Կանայք, 48 կգ

1-ին տեղ՝ Սյուզաննա Շահնազարյան 
2-րդ տեղ՝ Մանուշ Վարդերեսյան
3-րդ մրցանակակիրներ՝ Գայանե Տեր Բարսեղյան, Արսինե Ծատուրյան

Տղամարդիկ

49 կգ
1-ին տեղ՝ Ռուդոլֆ Գարբոյան
2-րդ տեղ՝ Նորայր Թովմասյան
3-րդ մրցանակակիրներ՝ Ստեփան Բաբայան, Գոռ Հովսեփյան
52 կգ
1-ին տեղ՝ Արթուր Ղազարյան
2-րդ տեղ՝ Վիրաբ Մկրտչյան
3-րդ մրցանակակիրներ՝ Ռուսլան Ասլիկյան, Դավիթ Եգորյան
56 կգ
1-ին տեղ՝ Արթուր Շախպազյան
2-րդ տեղ՝ Կառլեն Առուստամյան
3-րդ մրցանակակիրներ՝ Վրեժ Նավասարդյան, Գոռ Սողոմոնյան
60 կգ
1-ին տեղ՝ Ռաֆայել Հակոբյան
2-րդ տեղ՝ Վահագն Պողոսյան
3-րդ մրցանակակիրներ՝ Վազգեն Ասլանյան, Արմեն Սարգսյան
64 կգ
1-ին տեղ՝ Արարատ Հարությունյան
2-րդ տեղ՝ Արմեն Ալոյան
3-րդ մրցանակակիրներ՝ Գուրգեն Կակոյան, Ռազմիկ Սարգսյան
69 կգ
1-ին տեղ՝ Արսեն Գրիգորյան
2-րդ տեղ՝ Արմեն Մանուկյան
3-րդ մրցանակակիրներ՝ Էրիկ Աբելյան, Արամայիս Ազատյան
75 կգ
1-ին տեղ՝ Ռաֆայել Հովհաննիսյան
2-րդ տեղ ՝ Վահե Կարապետյան
3-րդ մրցանակակիրներ՝ Գագիկ Վարդանյան, Հրանտ Թորոսյան
81 կգ
1-ին տեղ՝ Ալբերտ Զախարյան 
2-րդ տեղ՝ Գեւորգ Աբովյան
3-րդ մրցանակակիրներ՝ Ռազմիկ Բեյբության, Ալեքս Մուրադյան
91 կգ
1-ին տեղ՝ Դավիթ Դավթյան
2-րդ տեղ՝ Դենիս Պողոսյան
3-րդ մրցանակակիրներ՝ Աբրահամ Մխիթարյան, Գեւորգ Գրիգորյան
+91 կգ
1-ին տեղ՝ Սարգիս Պողոսյան
2-րդ տեղ՝ Մկրտիչ Մանուկյան
3-րդ մրցանակակիրներ՝ Էրիկ Շահբազյան, Տիգրան Գեւորգյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում