22:03  ,  28 փետրվարի, 2019

«Էրեբունին» հրաժարվել է շարունակել մասնակցությունը Առաջին խմբի առաջնությանը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Կարգապահական կոմիտեն որոշել է դադարեցնել «Էրեբունի» թիմի հետագա մասնակցությունը Հայաստանի Առաջին խմբի ընթացիկ առաջնությանը՝ ՀՖՖ-ի կարգապահական կանոնագրքի 15-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն (ակումբը հրաժարվել է մասնակցությունից): «Էրեբունին» ունի ֆինանսական խնդիրներ:

Մնացած խաղերում թիմին կգրանցվի տեխնիկական պարտություն 0:3 հաշվով, իսկ մրցակից թիմերին՝ տեխնիկական հաղթանակ 3:0 հաշվով:

«Էրեբունի» սպորտային ակումբը նաեւ տուգանվել է կես միլիոն դրամով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում