02:01  ,  28 փետրվարի, 2019

«Բարսելոնան» 3:0 հաշվով պարտության մատնեց «Ռեալին» եւ դուրս եկավ եզրափակիչ

Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Բարսելոնան» Մադրիդում մրցեց «Ռեալի» հետ եւ առավելության հասավ 3:0 հաշվով:

Դուբլի հեղինակ դարձավ ուրուգվայցի Լուիս Սուարեսը: Սեփական դարպասը գրավեց «Ռեալի» ֆրանսիացի պաշտպան Ռաֆայել Վարանը:

Առաջին խաղում գրանցվել էր ոչ ոքի՝ 1:1:

Իսպանիայի Գավաթ, կիսաեզրափակիչ, պատասխան խաղ

«Ռեալ» - «Բարսելոնա»՝ 0:3 (տեսանյութ)

Լուիս Սուարես, 50, Ռաֆայել Վարան, 69, ինքնագոլ, 73, Լուիս Սուարես, 11մ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում