01:53  ,  28 փետրվարի, 2019

«Լիվերպուլը», «Մանչեսթեր Սիթին», «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթեցին, «Չելսին» ուժեղ էր «Տոտենհեմից»

Անգլիայի առաջնության 28-րդ տուրում տպավորիչ հաղթանակ առաջատար «Լիվերպուլը»: Գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը հյուրընկալեց «Ուոթֆորդին» եւ առավելության հասավ 5:0 հաշվով:

Չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» տանը մրցեց «Վեստ Հեմի» հետ եւ հաղթանակ տարավ նվազագույն հաշվով: Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմին հաղթանակ բերեց արգենտինացի Սերխիո Ագուերոյի գոլը 11 մետրանոցից:

Լոնդոնյան դերբին «Չելսիի» եւ «Տոտենհեմի» միջեւ ավարտվեց իտալացի Մաուրիցիո Սարիի ղեկավարած թիմի հաղթանակով: «Չելսին» ուժեղ էր 2:0 հաշվով:

«Մանչեսթեր Յունայթեդը» նորվեգացի Ուլե-Գունար Սուլշերի ղեկավարությամբ շարունակեց անպարտելի շարքը՝ Լոնդոնում 3:1 հաշվով առավելության հասնելով «Քրիսթալ Փելասի» նկատմամբ:

«Լիվերպուլը» 69 միավորով առաջին տեղում է, «Մանչեսթեր Սիթին» հետ է 1 միավոր: «Տոտենհեմը» 60 միավորով մնաց երրորդ տեղում: 5-րդ տեղում ընթացող «Մանչեսթեր Յունայթեդը» վաստակել է 55 միավոր եւ 1 միավոր է զիջում «Արսենալին»: «Չելսին» 6-րդն է՝ 53:

Անգլիայի առաջնություն, 28-րդ տուր

«Լիվերպուլ» - «Ուոթֆորդ»՝ 5:0 (տեսանյութ)

Սադիո Մանե, 9, 20, Դիվոկ Օրիգի, 66, Վիրջիլ Վան Դեյկ, 79, 82

«Մանչեսթեր Սիթի» - «Վեստ Հեմ»՝ 1:0  (տեսանյութ)

Սերխիո Ագուերո, 59, 11մ

«Չելսի» - «Տոտենհեմ»՝ 2:0  (տեսանյութ)

Պեդրո, 57, Կիրան Տրիպիեր, 85, ինքնագոլ

«Քրիսթալ Փելաս» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 1:3  (տեսանյութ)

Ջոուել Ուորդ, 66 – Ռոմելու Լուկակու, 33, 52, Էշլի Յանգ, 83

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում