18:50  ,  27 փետրվարի, 2019

Հայաստանը 5 մասնակից կունենա Համաշխարհային ուսանողական ձմեռային խաղերում

Ռուսաստանի Կրասնոյարսկ քաղաքում մարտի 2-12-ը տեղի կունենա համաշխարհային  ուսանողական ձմեռային 29-րդ խաղերը: Կմասնակցի  50 երկրի 3000 մարզիկ: Կխաղարկվի մեդալների 76 հավաքածու:

Մրցանակների համար պայքար կմղեն նաև Հայաստանի հինգ պատվիրակներ. գեղասահորդներ Սլավիկ Հայրապետյանը, Անաստասիա Գալուստյանը, դահուկորդ Միքայել Միքայելյանը, լեռնադահուկորդներ  Հարություն Հարությունյանը և Աշոտ Կարապետյանը, հայտնում է ՀԱՕԿ լրատվականը:

Նրանք մարզիչների ղեկավարությամբ շարունակում են նախապատրաստվել Խաղերին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում