11:46  ,  27 փետրվարի, 2019

Մաքսիմ Մանուկյանն ու Արթուր Շահինյանը հանդես կգան Բուլղարիայում

Բուլղարիայի Ռուսե քաղաքում փետրվարի 27-ին կմեկնարկի հունահռոմեական ըմբշամարտի միջազգային ավանդական մրցաշար, որտեղ հանդես կգան նաեւ Հայաստանի ներկայացուցիչներ, 82 կգ քաշայիններ Սարգիս Քոչարյանը ու Էդվարդ Սարգսյանը եւ 87 կգ քաշայիններ Մաքսիմ Մանուկյանն ու Արթուր Շահինյանը:

Մարտի 4-ին ավարտվող մրցաշարից հետո ըմբիշները կվերադառնան հայրենիք եւ կմիանան հավաքականին, որը կմասնակցի Բելառուսի «Ստայկի» մարզավանում անցկացվելիք ուսումնամարզական հավաքին: Հաջորդ ուղեւորությունը կլինի Բուխարեստ, որտեղ ապրիլի 8-ին կսկսվի Եվրոպայի առաջնությունը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում